Հետախուզվողն ինքնակամ հանձնվել է Վալերիյ Օսիպյանի հետ հեռախոսազրույցից հետո. մանրամասներ Ալափարսում հատուկ օպերացիայից
«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 60-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ հանգուցյալ հորեղբոր տանը։ Նաև տեղեկություն կար, որ հետախուզվողը հնարավոր է զինված լինի նռնակով և այլ զենքերով։ Հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Ալափարս մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ հատուկ նշանակության վարչության։ Միջոցառումը տևեց 10 ժամից ավելի։
Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղպատի վանական համալիրը հրդեհվել է
Երեկ երեկոյան «911» ծառայությանն զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրի տարածքում գտնվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեքենան վարել է Հյուսիսային պողոտայով ու տեսանյութ տարածել
Քաղաքացին որոշել է մեքենա վարել Հյուսիսային պողոտայով ու այդ մասին տեսանյութ է տարածել համացանցում։Ֆեյսբուքյան օգտատերեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներՙ Սոչիում ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարից
ՌԴ Սոչի քաղաքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով տուժել է 1993 թ. ծնված ազգությամբ հայ աղջիկ: Այս մասին Tert.am-ին հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Երևանում. այրվել է էլեկտրական ենթակայան
Այսօր վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի Օրբելի փողոցում` էլեկտրական ենթակայանում: Ժամը 13:30-ի սահմաններում տեղի ուն...