Ավտովթար` Սիսիան-Երևան ճանապարհին. Վիրավորներ կան
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 15։33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սառնակունք-Ծղուկ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երեւան հատվածի 30-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21010» (վարորդ՝ Ք.Դ., ծնված 1957 թ.) եւ «Opel Omega» (վարորդ՝ Ս.Հ., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները (Ս.Դ., ծնված 1959 թ. եւ Փ.Ա., ծնված 1926 թ.) հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները Ս.Դ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Փ.Ա.-ինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 28-ամյա վարորդը հարվածել է ՃՈ-ի պարեկային մեքենային ու դիմել է փախուստի
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատե...
Վեդիում 8 ամսական երեխան հոսանքահարվել է. ArmDaily
ArmDaily.am -ի տեղեկություններով երեկ երեկոյան Արարատի մարզի Վեդի քաղաքում 8 ամսական տղա երեխա է մահացել: Նախ...
Գավառում նորից կարկուտ է տեղացել
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Հովակիմյանը Գավառում տեղացած կարկուտից լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքում՝ կից հետևյալ գրա...
Ավտովթար Վանաձորում. Բախվել են Opel-ը և տուրիստական ավտոբուսը
Հունիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:10-ի...