Ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։05-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են ВАЗ 2103, Opel Vectra և Subaru մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց բոլորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկները տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «03»-ը կողաշրջվել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 28-ամյա վարորդը հարվածել է ՃՈ-ի պարեկային մեքենային ու դիմել է փախուստի
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատե...
Վեդիում 8 ամսական երեխան հոսանքահարվել է. ArmDaily
ArmDaily.am -ի տեղեկություններով երեկ երեկոյան Արարատի մարզի Վեդի քաղաքում 8 ամսական տղա երեխա է մահացել: Նախ...
Գավառում նորից կարկուտ է տեղացել
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Հովակիմյանը Գավառում տեղացած կարկուտից լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքում՝ կից հետևյալ գրա...
Ավտովթար Վանաձորում. Բախվել են Opel-ը և տուրիստական ավտոբուսը
Հունիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:10-ի...