Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տոնոյանը, Մնացականյանն ու Վանեցյանը Փաշինյանի ձեռքը պատանդ են. Աշոտյան
Gohar Vardanyan
1 րոպե
313 դիտում
«Այս կառավարությունն ապացուցում է, որ որևէ աղերս չունի Հայաստանի արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերների հետ: Այս կառավարությունը համարժեք չէ մեր երկրի առջև ծառացած խնդիրներին: Եթե պատկերավոր փորձենք ասել՝ հաշվի առնելով նաև երեկվա թևավոր դարձած որոշ արտահայտություններ, ապա կարող ենք ասել՝ մեր սև հոգսերը, ձեր վարդագույն բաբոչկաները»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ՝ Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Նա հավելեց, որ թյուր է կարծիքը, թե Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն է ընկել նախկին իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը միայն. «Հետեւելով, թե ինչպես են կառավարության անդամները հետո փորձում առաքինաբար դուրս գալ Նիկոլ Փաշինյանի անհաջող անլուրջ եւ անզուսպ հայտարարությունների տակից, օրինակ Արցախի հետ կապված, պետակլան դավաճանների հետ կապված, ապա կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն ենք ընկել ոչ թե մենք, այլ կառավարության գիտակից անդամները: Ինձ համար թոփ եռյակը, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը պատանդ են դարձել Դավիթ Տոնոյանն է, Զոհրաբ Մնացականյանը եւ Արթուր Վանեցյանը: Նրանք ամեն անգամ ստիպված են սվաղելու, լղոզելու Նիկոլ փաշինյանի հերթական անհաջող հայտարարությունները»:
Նմանատիպ հոդվածներ
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
499
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
1 րոպե
228
ՊԵԿ-ը՝ ավտոմեքենաների ներկրման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,032
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Gohar Vardanyan
8,634
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
59
Վեց երկրներ պատրաստ են ապահովել Հորմուզի անվտանգությունը
1 րոպե
256
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,337
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
276