Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը` ճռռիկների և քաղաքում շրջող սևազգեստ մարդկանց մասին
Որոշ հուսահատ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության լեգիտիմության քարոզ: Այս մասին այսօրվա կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվ նույնիսկ տեղի են…
Որոշ հուսահատ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության լեգիտիմության քարոզ: Այս մասին այսօրվա կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյան է՝ ահա իրենք պատրաստվում են ՀՀ-ում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Եվ այս հռետորիկան գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում: Նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություն ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը մտադիր է, այսպես ասած, սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել և լկտի պահվածքով աչքի ընկնել: Ես ոզում եմ ասել, որ այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա, և կոշտ հակահարված պետք է տա նման երևույթներին»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով` սևազգեստներին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբոչկան» կապել և ճանապարհել վառ ծաղիկներով բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանք:
Նմանատիպ հոդվածներ
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...
ՊԵԿ-ը՝ ավտոմեքենաների ներկրման մասին
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է...