Քաղաքականություն
Ինչ տնտեսական շահ ունի Հայաստանը ԵԱՏՄ ինտեգրմամբՙ ըստ Տիգրան Սարգսյանի
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովում մեկնաբանել է ԵԱՏՄ ինտեգրման արդյունքները: «Մենք զեկույց ենք ներկայացրել Հայաստանի…
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովում մեկնաբանել է ԵԱՏՄ ինտեգրման արդյունքները:
«Մենք զեկույց ենք ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ ինտեգրման արդյունքերի մասին և տեսնում ենք, որ այդ արդյունքները միանշանակ խոսում են տնտեսական շահերի մասին», - Rusarminfo-ի հաղորդմամբ՝ իր ելույթում նշել է Սարգսյանը:
Մասնավորապես, ԵՏՀ ղեկավարը մատնանշել է երկու երկրներից արտահանման ծավալները, որոնք աճել են տարեկան ավելի քան 30 տոկոսով: Նրա խոսքով՝ տվյալ արդյունքը զգալի ներդրում և խթան է երկու երկրի տնտեսական աճի համար:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է նաև, որ ԵԱՏՄ-ում գործում է հավասար ներկայացուցչության սկզբունք, և բոլոր երկրները ձայների միանման քանակ, ինչպես նաև վետոյի իրավունք ունեն:
Նմանատիպ հոդվածներ
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
ՊԵԿ-ը՝ ավտոմեքենաների ներկրման մասին
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...