Պատահարներ
Լոռու մարզում գայլերը մտել են 2 գյուղացու անասնագոմ, վնասել ու հոշոտել ոչխարներին
Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։00-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչը լսել է շան հաչոց և դուրս գալով տնից՝ նկատել է, ո�…
Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։00-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչը լսել է շան հաչոց և դուրս գալով տնից՝ նկատել է, որ ինչ-որ կենդանի փախչում է և ոչինչ չկասկածելով՝ նորից մտել է տուն, իսկ առավոտյան, երբ գնացել է անասնագոմ, տեսել է, որ 35 ոչխարներից 13-ին գայլը կամ գայլերը վնասել են, իսկ մեկին էլ՝ հոշոտել։ Պարզվել է նաև, որ նույն ժամանակահատվածում գայլը կամ գայլերը մտել են հարևանի անասնագոմ և այնտեղ գտնվող 35 ոչխարներից 10-ին հոշոտել է, իսկ 1 ոչխարի էլ՝ ամբողջությամբ կերել։ SHAMSHYAN. com-ի հետ զրույցում տուժածներն ասել են, որ գայլի պատճառով կրաս վնասը իրենց 1 տարվա եկամուտն էր լինելու։
Ասել են նաև, որ գյուղի անասնաբույժը զննել է վնասված ոչխարներին և հայտնել, որ դրանց միսն այլև պիտանի չէ օգտագործման, հետևաբար, չեն կարող մորթել և վաճառել այն։ «Անգամ գազանանոցում պահվող կենդանիների համար որպես սնունդ այդ միսը չեն ընդունում ոչ պիտանի լնելու պատճառով»,-ասացին գյուղացիները։
Նմանատիպ հոդվածներ
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Արշակունյաց պողոտայից «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով հունիսի 6-ին Շենգավիթի ոստիկանությ...
Մանրամասներ՝ քրեական հեղինակություն Զապի մասնակցությամբ ավտովթարից
Երեւանում, մայիսի 31-ին ժամը 01։30-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա եւ Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երեւ...
Հարսը, փեսան ու հարսնաքույրը հիվանդանոցում են. խոշոր վթար Կոտայքի մարզում
Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 2...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում փողոցը հատելիս երեխան հազիվ փրկվում է ավտոմեքենայի տակ հայտնվելուց
Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես կինն ու երեխան ճանապարհն անցնելիս հազիվ են փրկվում, ավտոմեքենայի հարվածից: Տ...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7