Քաղաքականություն
Այդ սեղանի շուրջ եղած մարդիկ տակից հրահրում են՝ ասելով՝ էս կառվարությունը հողեր է ծախում․ Նիկոլ Փաշինյան
«Ես եմ Ղարաբաղի բանակցային պրոցեսի վերաբերալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին, նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ են բանակցել ինձնից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք, իրենք…
«Ես եմ Ղարաբաղի բանակցային պրոցեսի վերաբերալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին, նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ են բանակցել ինձնից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք, իրենք տեղյակ չեն եղել, բայց գնում, նույնիսկ անձամբ սոցցանցերում գրում են՝ Նիկոլը հողեր է ծախում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ դավադիր ուժեր կան, որոնք երկու պետությունների միջեւ փորձում են սեպ խրել, հրահրել։
Վարչապետը նշեց, որ Արցախի եւ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանիպումներ են ուենցել, եւ ինքը ներկայացրել է Արցախի հարցի լուծման վերաբերյալ իր տեսլականը, և հետաքրքրվել է՝ իր առաջադրած տեսլականի մասով պրիտենզիաներ կա՞ն, համաձա՞յն են, թե՞ ոչ, եւ պարզվել է, որ բոլորը համաձայն են։
Վարչապետը նկատեց՝ դրանից հետո էդ սեղանի շուրջ եղած մարդիկ տակից հրահրում են՝ ասելով՝ էս կառվարությունը հողեր է ծախում։
Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ Փաշինյանն ասաց, որ շատ տարբեր մեկնաբանություններ եղան, բայց այդ հանձնաժողովը ստեղծվում է՝ պարզելու համար, թե արդյոք մեր Զինված ուժերը պատշաճ պատրա՞ստ են եղել զարգացումներին, եւ ոչ թե պատժելու համար։ Վարչապետը հավելեց, որ, իհարկե, եթե պարզվի, որ ոմանք չեն կատարել իրենց պարտականությունները, անհրաժեշտության դեպքում կպատժվեն, բայց հանձնաժողովի նպատակն է՝ երաշխավորել, որ նման իրավիճակ այլեւս չկրկնվի։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ...