Քաղաքականություն
Հարձակման է ենթարկվել. վստահ է, որ Քոչարյանն ու ՀՅԴ-ն կապ ունեն
Այսօր հարձակման է ենթարկվել ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը, որը լուրջ կասկածներ ունի, որ ծեծի կազմակերպիչները Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՅԴ-ի հետ առնչվող անձինք են: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում…
Այսօր հարձակման է ենթարկվել ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը, որը լուրջ կասկածներ ունի, որ ծեծի կազմակերպիչները Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՅԴ-ի հետ առնչվող անձինք են:
Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում են իր դեմ կիրառված բռնության հետքերը:
«Աշխատանքի վայրում էի, դուրս եկա, հետնադռնի մոտ մի քանի քայլ գնացի եւ առանց բառ խոսելու՝ մի քանի հոգով հարձակվեցին վրաս: Սրանից մի քանի օր առաջ էլ էր նույն դեպքը տեղի ունեցել մեր շենքի մոտ՝ հարձակվել էին ինձ վրա, դիմել էի ոստիկանություն եւ մինչեւ հիմա ոչ մի արձագանք չկա».- Հայկական Ժամանակի-ի հետ զրույցում պատմել է Վարդան Հարությունյանը:
Լրատվականի հարցին, թե ինչի՞ց է եզրակացրել, որ միջադեպը կապ ունի ՀՅԴ-ի հետ, Հարությունյանը պատասխանել է . «Դա միայն իրենց գործելաոճն է: Ես միշտ հրապարակային քննադատել եմ նրանց ու նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Քոչարյանին ազատ արձակելու օրն էլ Ազատության հրապարակում մասնակցել եմ նրան ազատ արձակելու դեմ իրականացված հանրահավաքին»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ...