Քաղաքականություն
Արայիկ Հարությունյանն է տվել «զակազը»․ Սամվել Բաբայանի կողմնակիցներ
Ես ասում եմ՝ Արայիկ Հարությունյանն է «զակազը» տվել: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասացին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի…
Ես ասում եմ՝ Արայիկ Հարությունյանն է «զակազը» տվել: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասացին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի կողմնակիցներ Արմեն Մեջլումյանն ու Արամ Հովակիմյանը՝ անդրադառնալով Բաբայանի համակիրների ճանապարհը փակելուն, եւ իրենց ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելուն: Կողմնակիցներն ասացին, որ ավոմեքենայի մեջ եղել են իրենք՝ Արմեն Մեջլումյանն ու Արամ Հովակիմյանը, երրորդ անձ չի եղել։
Նրանց խոսքով՝ Սեւանի մայրուղում կատարված դեպքը, միանշանակ, քաղաքական բնույթ էր կրում, որեւէ կենցաղային հարց չկար, եւ մեր խնդիրը այն չէ, որ այդ մարդկանց ձերբակալեն, այլ, թե ով է․
«Արայիկ Հարությունյանը ստախոս է, ստում է, մենք չենք ճանաչում ոչ մեկին, կենցաղային որեւէ հարց չունենք որեւէ մեկի հետ: Մենք ապրում ենք անուն-ազգանունի համար, այլ ոչ թե՝ դրամ-դոլարի: Եթե դուք Ձեր խոսքի տերն եք, ասուլիս կազմակերպենք, դեմ առ դեմ խոսենք, եւ հասարակությունը իմանա՝ ինչ է կատարվում Արցախում»,- ասաց Արմեն Մեջլումյանը եւ ավելացրեց, որ 3 ամիս է, աշխատում են Մարտակերտի եւ Շահումյանի շրջանում, որեւիցե խնդիր այդ շրջաններում իրենք չեն ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ...