ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունիսի 1-ին Բաղրամյան պողոտան երկկողմանի փակ կլինի
Մայիսի 31-ին, ժամը 22.00-ից մինչև հունիսի 1-ը, ժամը 24.00-ն երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան պողոտա - Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ:
Դա արվում է Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտնում է ոստիկանությունը:
Բացի այդ, մայիսի 31-ին, ժամը 20.00-ից արգելվելու է կայանումը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Սահմանադրական դատարանի շենք: