ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում Դաշա արջին ձագերի հետ բնություն են վերադարձրել
Հայաստանում ազատ են արձակել Դաշա արջին ու նրա 2 ձագերին՝ Լուկային ու Կոկոյին: Դաշա ու Միշա արջերը 10 տարի պահվում էին երեւանյան ռեստորաններից մեկում՝ փոքր վանդակում, մինչեւ 2017 թ. կենդանիների հարցով չսկսեց զբաղվել բրիտանական «International Animal Rescue» (IAR) կազմակերպությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայկական ժամանակից: «Սկզբում մենք կարծում էինք, թե Դաշան հիվանդ է, բայց շուտով պարզվեց, որ հղի է: Լույս աշխարհ եկան Լուկան եւ Կոկոն: Միշան շուտով սատկեց: Մենք սկսեցինք նրանց փրկելու պրոեկտը եւ պայքարում էինք նրանց ազատելու համար»,- IAR-ի ներկայացուցիչ Ալան Նայթի խոսքերն է մեջբերում բրիտանական The Daily Mail-ը: Բաց թողնելուց հետո էլ արջերը լինելու են ուշադրության կենտրոնում:

Քաղաքականություն

Պատահարներ