Քաղաքականություն
ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է հրաժարվել կառավարության ներկայացրած առաջարկությունից
Հայաստանի կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի հարկման…
Հայաստանի կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի հարկման համակարգը փոխարինել համահարթ (մեկ միասնական) դրույքաչափով:
Առաջարկությունը հակասում է սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու, սերունդների միջև հանրային համերաշխության ապահովման, սոցիալական պետության սահմանադրական պահանջներին: Այն հակասում է նաև երկրի առաջ ծառացած աղքատությունը հաղթահարելու, աշխատանքը խրախուսելու, արժանապատիվ վարձատրության համակարգ ներդնելու՝ կառավարության կողմից տրված խոստումներին:
Համահարթ եկամտահարկի ներդրմանը դեմ են արտահայտվում հանրության մասնագիտական և երիտասարդական լայն շրջանակներ, ձևավորվել է «Ահազանգ» հասարակական երիտասարդական շարժում՝ ընդդեմ համահարթ եկամտահարկի: Արժևորելով և քաջալերելով դեմ արտահայտվողների վճռականությունը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը անընդունելի է համարում կառավարության ներկայացրած առաջարկությունը, պահանջում է հրաժարվել դրանից:
Հրապարակելով ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակի կողմից ներկայացվող տեսակետը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է համատեղ քննարկել դրանով ներկայացվող այլընտրանքային լուծումները:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
31 մայիսի 2019 թվական
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ...