Քաղաքականություն
Ավտովթար Գառնիի ճանապարհին. կա 4 տուժած
Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը՝ ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի Հացավան գյուղի սկզբնամասում բախվել…
Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը՝ ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի Հացավան գյուղի սկզբնամասում բախվել են Opel մակնիշի 35 OC 116 համարանիշի և Mercdes մակնիշի 36 DԼ 490 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, և օպերատիվ են գործել Գառնի գյուղի բժշկական ամբուլատորիայի բժիշկները։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ինքնաբացարկ կներկայացնի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սպասվող համագումարին ընդառաջ՝ նոր կանոն...