Արսեն Թորոսյանը կլքի՞ պաշտոնը. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրինք` տեղեկություններ կան, որ ոչ այնքան փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, որքան «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ղեկավար տիկին Աննա Հակոբյանի հետ են Ձեր տարաձայնությունները՝ ծխախոտի «ինդուստրիայի», բարեգործական գումարներ «կորզելու» անթույլատրելի պրակտիկայի շուրջ․ Դուք ասել էիք, որ «համաշխարհային շատ մեծ հակաքաղցկեղային միությունները նշում են, որ որևէ կերպ չի կարելի համագործակցել ծխախոտային ինդուստրիայի հետ և ակնկալել որևէ գումար, որպեսզի չբարձրացվի դրանց դրական վարկանիշը»:
Հիմնադրամում, եթե մեղմ ասենք, «չեն հասկացել», արդյունքում հարաբերությունները բավականին լարված են։ «Իմ հարաբերությունները բոլորի հետ շատ լավ են` շատ»: Կարծո՞ւմ եք. քննարկումներ չե՞ն ընթանում «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանին առողջապահության նախարար նշանակելու ուղղությամբ։ «Ե՞վ»: Եվ` Դուք պատրաստվո՞ւմ եք լքել Ձեր պաշտոնը։ «Որևէ խնդիր, կարծում եմ, չկա, ամեն բան շատ հարթ ընթանում է»»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: