5 անշարժ գույք, 3 ավտոմեքենա և 52 մլն դրամ. Վարչական դատարանի նախագահի ունեցվածքը
Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին՝ Աղասի Դարբինյանը, ով զբաղեցնում է ՀՀ վարչական դատարանի նախագահի պաշտոնը, պաշտոնական պարտականությունները ստանձնելուց (21.02.2018) հետո 2018 թվականի մարտի 19-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը, գրում է armtimes com-ը :
Դարբինյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք՝ 1 առանձնատուն, 1 բնակարան, 1 հողամաս, 1 արտադրական նշանակության շինություն և մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն 1 շինություն:
Որպես շարժական գույք Դարբինյանը հայտարարագրել է 3 ավտոմեքենա՝ «RANGE ROVER SPORT Supercharged 5.0», «GAZ 24» և «GAZ 322132» մակնիշների:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Դարբինյանն ունեցել է հանձնած փոխառություններ՝ 30 մլն 817 հազար 200 դրամի չափով:
Դարբինյանի դրամական միջոցները կազմել են 52 մլն դրամ: 2018-ի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը Դարբինյանն ունեցել է 1 մլն 849 հազար 563 դրամի չափով եկամուտ, որից 1 մլն 71 հազար 613 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 777 հազար 950 դրամը ստացված փոխառություններից: