Հասարակություն
Երևան-Սևան ճանապարհի 2 արձանները կվերականգնվեն
Gohar Vardanyan
321 դիտում
Կառավարություն որոշմամբ՝ գումար կհատկացվի մշակույթի նախարարությանը Երևան-Սևան միջպետական ճանապարհի երկու արձանների վերականգման համար:
Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հայտնեց, որ Կոտայքի մարզում գտնվող 2 քանդակային հուշարձանների՝ «Ճանապարհաշինարարներ» և «Արձագանք» արձանների վերականգման նախագծահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության համար հարկավոր է 9 մլն 144 հազար դրամ:
«Արձանները տեղադրված էին Երևան-Սևան միջպետական ճանապարհին և այսօր գտնվում են աղետալի վիճակում: Ոչ միայն բնակլիմայական պայմաններն են ազդել, այլև ենթարկվել են կողոպուտի՝ այսինքն, մշակութային վանդալիզմի: Այսօր այդ քանդակներն իսկապես կարիք ունեն նորոգման»,- ասաց Ղարիբյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբունքային համարեց այս հուշարձանների վերականգնումը: Նա կարևորեց, որ ՀՀ-ում պետք է վերականգնվեն այն կարևոր սիմվոլները, որոնք խորհրդանշում են ստեղծարար կյանքը:
«Ամեն անգամ, երբ անցնում եմ այդ ճանապարհը և Չարենցավանի բարձունքի վրա տեսնում եմ այդ կմախքը, դա մեր պրոբլեմների սիմվոլն է, և մենք պետք է անպայման վերականգնենք: Այս նախագծերի շրջանակներում անպայման պետք է նախագծենք, որ այդտեղ պետք է ոստիկանական պահակետ լինի»,- նկատեց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,359
Հայերին Գերմանիայից մասսայաբար արտաքսում են. Իրավիճակը պայթյունավտանգ է նաև Բելգիայի հայերի համար
Gohar Vardanyan
5,032
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մաքսազերծումը կթանկանա մոտ 6 անգամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Gohar Vardanyan
1 րոպե
14,573
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Gohar Vardanyan
6,683
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
494
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
233
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
201
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
234