Քաղաքականություն
Թալանչիական բարքերին սովոր վայ ՄԻՊ-ը ինչպե՞ս է կատարել իր պարտականությունները Արցախում. Կարապետյան
Ամեն ինչ սպասելի է այսօրվա «ընդդիմադիրներից», բայց այն, որ ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանը կցուցաբերի իր բացահայտ իրավական մերկությունը, դա նորություն է նույնիսկ իմ՝ հանրապետական խունտայի օրոք…
Ամեն ինչ սպասելի է այսօրվա «ընդդիմադիրներից», բայց այն, որ ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանը կցուցաբերի իր բացահայտ իրավական մերկությունը, դա նորություն է նույնիսկ իմ՝ հանրապետական խունտայի օրոք գրեթե ամեն տեսակի մանիպուլյացիա տեսածից համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Դատեք ինքներդ․ խոսելով Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված նամակի մասին, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նկատել էի, որ հանձնաժողովը օժանադակել է արդարադատության արմատական բարեփոխումներին և նույնիսկ վեթինգին ․․․նման դեպքերում։
Հիմա Ռուբեն Մելիքյանը ինձ մեղադրում է նրանում, որ, իբր վեթինգի մասին Ջիաննի Բուքիքիոն չի խոսել ու մեջ է բերում․․․ նամակի մեկ այլ հատված։ Կարելի է միայն պատկերացնել , թե նախկին ռեժիմի թալանչիական բարքերին ու անցուդարձին սովոր մարդու իրավունքների վայ պաշտպանը ինչպե՞ս է կատարել իր պարտականությունները Արցախում»:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...