Քաղաքականություն
Փաշինյանը Ղազախստանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր–Սուլթան: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այցով կգտնվի Նուր-Սուլթանում եւ…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր–Սուլթան:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այցով կգտնվի Նուր-Սուլթանում եւ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Փաշինյանի այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ պաշտոնական հանդիպումներ:
ՀՀ վարչապետը կայցելի Ղազախստանում Հայաստանի դեսպանություն: Նախատեսվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ գործարար շրջանակների հետ:
Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ հունիսին պատրաստվում է երկու անգամ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, առաջին անգամ` Ղազախստանում մայիսի 29–ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ, իսկ դրանից հետո մտադիր է մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ միջազգային տնտեսական համաժողով կանցկացվի, եւ հույս ունի, որ այնտեղ կրկին կհանդիպի Ռուսաստանի առաջնորդին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...