Քաղաքականություն
Խոշոր հրդեհ Գյումրիում. վագոն-տնակը մոխրակույտի է վերածվել. Shamshyan com
Այսօր՝ մայիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։05-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել…
Այսօր՝ մայիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։05-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Հրշեջներն ու քաղաքացիները նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն։ Տնակն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության ծառայողները, ովքեր պարզում են տնակի տիրոջ ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...