Քաղաքականություն
Ինչ է ակնկալում Երևանըՙ ՀԱՊԿ-ում Բելառուսի թեկնածուից
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 27-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին, որը Բիշկեքում կայացած ԱԳ նախարարական նիստի ժամանակ ընդունված…
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 27-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին, որը Բիշկեքում կայացած ԱԳ նախարարական նիստի ժամանակ ընդունված որոշման համաձայն առաջադրվել է որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու 2020թ. հունվարի 1-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նախարար Մնացականյանը շեշտել է Կազմակերպության կարևոր դերը Հայաստանի անվտանգության համակարգում: Անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի առաջնահերթություններին` Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է անդամ-պետությունների միջև սերտ համագործակցության միջոցով կառույցի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման կարևորությունը:
Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Բիշկեքում կայացած ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի արդյունքներով հնարավոր եղավ համաձայնության գալ ինչպես գլխավոր քարտուղարի թեկնածուին՝ Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու և նրա պաշտոնավարման ժամկետի, այնպես էլ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքերում իրավական բացի լրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման ժամկետների շուրջ։
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ կառույցի գլխավոր քարտուղարը իր լիազորությունների շրջանակում պետք է առաջնորդվի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերով, բոլոր անդամ պետությունների ու կառույցի ընդհանուր շահերով և քաղաքական գծով, ղեկավարի քարտուղարության բնականոն գործունեությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Զասը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունը Բիշքեկում ԱԳՆԽ նիստի արդյունքում ՀԱԽ-ի նիստին ներկայացնելու համար և վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում հետևողականորեն հանդես է գալու ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության շահերի պաշտպանության դիրքերից։
Նշենք, որ Ստանիսլավ Զասին վաղը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել, երբ 2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...