Քաղաքականություն
Չզարմանաք, որ մեկ տարի հետո 2017թ. ընտրությունների վերաբերյալ քրգործ հարուցվի. Սիմոնյան
Հայաստանում 1996 թվականից հետո և մինչև վերջին ընտրությունները չի եղել որևէ ընտրություն, որին Հայաստանի ժողովուրդը կասկածով չվերաբերվի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Ալեն…
Հայաստանում 1996 թվականից հետո և մինչև վերջին ընտրությունները չի եղել որևէ ընտրություն, որին Հայաստանի ժողովուրդը կասկածով չվերաբերվի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Մինչ այդ միակ ընտրությունը, ըստ Սիմոնյանի, եղել է 1991 թվականին, և դա միակ դեպքն է եղել, որ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացել։
Սիմոնյանը հիշեցրեց, որ ինքը կոչ է արել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին նախագահ չկոչել, քանի որ նրանք երկուսն էլ երբևէ ընտրություններում չեն հաղթել իրենց մրցակիցներին։
Ինչ վերաբերում է ընտրություններին հնարավոր կեղծիքներին իրավական գնահատական տալուն, Սիմոնյանը ասաց՝ չզարմանաք, որ մեկ տարի հետո 2017 թվականի ընտրությունների վերաբերյալ քրեական գործ հարուցվի, նույնկերպ մյուս ընտրությունների վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...