Քաղաքականություն
Վենետիկի հանձնաժողովը` Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, որում հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, որում հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին և «վեթինգի» իրականացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների և «վեթինգի» իրականացման հարցում՝ լիարժեքորեն հարգելով ՀՀ Սահմանադրությունը և ընդունված միջազգային չափանիշները»,- ասել է Կարապետյանը։
«Արմենպրես»-ը ներկայացնում է Բուքիքիոյի նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը.
«Հարգարժան պարոն վարչապետ,
Ես գրում եմ Ձեզ ի շարունակումն ս.թ. ապրիլի 11-ին Ստրասբուրգում կայացած մեր հանդիպման, որի ընթացքում մենք վերահաստատեցին Հայաստանի և Վենետիկի Հանձնաժողովի միջև սերտ համագործակցություն ծավալելու մեր շահագրգռվածությունը:
Ես վերջերս տեղեկացա դատական համակարգում վճռական բարեփոխումների և անգամ «վեթինգի» իրականացման վերաբերյալ Ձեր կոչերի մասին: Դուք ափսոսանքով նշում եք, որ դատական համակարգը չի վայելում բնակչության վստահությունը և համարում եք, որ կաշառված ու անընդունակ դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն:
Արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահությունն, անշուշտ, արդյունավետ կերպով աշխատող ժողովրդավարական երկրի կարևոր հատկանիշներից է, և ես տեղյակ եմ, որ դատական համակարգի նկատմամբ այդպիսի վստահությունը ցավալիորեն չի բավարարում Հայաստանում:
Վենետիկի հանձնաժողովը արդեն իսկ ընդունել և աջակցել է բովանդակային բարեփոխումների ու անգամ «վեթինգի» ընթացակարգի իրականացումը նման իրավիճակում գտնվող եվրոպական այլ երկրներում:
Սակայն, ես պետք է ընդգծեմ, որ Վենետիկի Հանձնաժողովը նաև հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահմանադրության, և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշները: Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին և կարող են նպաստել ձեր երկրի ժողովրդավարական ձգտումների իրականացմանը միայն եթե այդ չափանիշները հարգված են:
Վենետիկի Հանձնաժողովը պատրաստակամ է օժանդակելու Ձեզ՝ Հայաստանի դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման նպատակով իրականացվելիք բարեփոխումների մշակման հարցում՝ հարգելով Հայաստանի սահմանադրությունն ու համապատասխան միջազգային չափանիշները»:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...