Քաղաքականություն
Ովքեր են Երևանի ամենահարուստ 10 դատավորները` ըստ իրենց հայտարարագրերի. CivilNet
Gohar Vardanyan
Մայիսի 20-ին դատական համակարգի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը խթանեց դատավորների եկամուտների շուրջ քննարկումները, գրում է CivilNet-ը։
ՍիվիլՆեթն ուսումնասիրել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորների դրամական միջոցներն ու պարզել 10 ամենահարուստ դատավորներին։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանում կա 65 դատավոր` ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքի։ Թեև նրանք նախկին ու ներկա որոշ պաշտոնյաների նման հարուստ չեն, օրինակ՝ դատավորների շարքում չեք գտնի միլիարդատիրոջ, սակայն նրանց շարքում ևս խոշոր եկամուտների տեր մարդիկ կան։ Ովքե՞ր են Երևանի ամենահարուստ 10 դատավորները։
Երևանի հարուստ դատավորների տասնյակը բացում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն դատարանից Արթուր Ստեփանյանը։ Նա ունի 1 մլն դրամ ու 43 հազար դոլար, ընդհանուր մոտ 22 մլն դրամ։
Կին դատավորներից վերջերս նշանակված դատավոր Մարինե Տաշչյանն ունի 10 մլն դրամ, 25 հազար դոլար ու 9,5 հազար եվրո։ Նա նաև հայտարարագրել է 2 մերսեդես և 2 տոյոտա մակնիշի մեքենաներ։ 9-րդ հորիզոնականը զբաղեցնող այս դատավորը ընդհանուր ունի 27 մլն դրամ։
Դատավոր Լիզա Գրիգորյանն ունի 70 հազար դոլար ու 3,5 մլն դրամ։ Ընդհանուր 37 մլն դրամ դրամական միջոցներով դատավորը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Կին դատավորներից ամենահարուստը դատական համակարգի հնաբնակներից Մարինե Մելքոնյանն է, որն ունի 54 հազար դոլար և շուրջ 14 մլն դրամ, դրամական միջոցները դրամի վերածելով Մելքոնյանն ունի մոտ 40 մլն դրամ։ Բացի այդ, 2018-ի հայտարարագրում նա նշել է նաև մեկ մեքենա՝ Vaz 21214 մակնիշի։ Մելքոնյանը զբաղեցնում է Երևանի հարուստ դատավորիների 7-րդ հորիզոնականը։
Հնաբնակներից Էդգար Սեդրակյանն ունի 22 մլն դրամ, շուրջ 90 հազար դոլար ու 20 հազար եվրո։ Դրամով՝ 76 մլն։ 2016-ին այս դատավորը 2,5 մլն դրամով վաճառել է իր NIssan Tida մակնիշի մեքենան և 2 մլն դրամով գնել Toyota Camry։ Դատավորի կինը ևս հարուստ է, ունի շուրջ 7 մլն դրամ, 15 հազար դոլար ու 9 հազար եվրո։ Այս ցանկում նա 6-րդն է։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
Gohar Vardanyan
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Gohar Vardanyan
Ավելին Քաղաքականություն բաժնից
Փաշինյանի շնորհակալական ուղերձը Պուտինին
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀԿ-ն՝ 2026 թվականի ընտրություններին մասնակցելու մասին
Մի՞թե սա ընտիր չէ. ՌԴ-ում միայն հայերին են թույլատրում բողոքել. Ալեքսանյան
1.0