Քաղաքականություն
Պահանջում եմ ուսումնասիրել Ջիվան Աբրահամյանի ելույթում առկա սպառնալիքները ուղղված Բակո Սահակյանին. Արշավիր Ղարամյան
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին` պահանջելով ուսումնասիրել մայիսի 25-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի…
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին` պահանջելով ուսումնասիրել մայիսի 25-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի կազմակերպիչներից մեկի` Ջիվան Աբրահամյանի ելույթը, որը պարունակում է սպառնալիքներ` ուղղված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:
«Դիմում եմ ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին և պահանջում եմ ուսումնասիրել սույն թվականի մայիսի 25-ին ՀՀ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված սպառնալիքները:
Կոչ եմ անում նախապատրաստել նյութեր և ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածի կամ հոդվածների հանցանցակազմերի առկայության դեպքում քրեական գործ հարուցել համապատասխան իրավական գնահատական տալ վերջինիս արարքին։ Սույն գրառմանը կից հրապարակում եմ Ջ. Աբրահամյանի ելույթի վերը նշված դրվագի տեսաձայնագրությունը»,- գրված է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...