Քաղաքականություն
ՊՆ մակնշմամբ օճառները շուկայում. ՀՀ ԶՈւ թիկունքի պետի պարզաբանումը
Սոցցանցերում օրերս հայտնված Գյումրու շուկայում վաճառվող, բայց վաճառքի ոչ ենթակա ՊՆ մակնշմամբ օճառներով լուսանկարների դեպքի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրություն և ծառայողական…
Սոցցանցերում օրերս հայտնված Գյումրու շուկայում վաճառվող, բայց վաճառքի ոչ ենթակա ՊՆ մակնշմամբ օճառներով լուսանկարների դեպքի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրություն և ծառայողական քննություն կանցկացնի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանը։
«Կարծում եմ, որ տարբեր ճանապարհներ կան այդ օճառի՝ Գյումրու շուկայում վաճառքում հայտնվելու: Օրինակ, հնարավոր է ինչ-որ քաղաքացիների ձեռքն ինչ-որ կերպ մի քանի օճառ է հայտնվել, ու նրանք, գումարի կարիք ունենալով, որոշել են վաճառել դրանք։ Չի բացառվում, նաև, որ նախորդ արտադրողները չիրացված ապրանք են ունեցել, ու հիմա, օճառի մատակարարման նոր տենդեր հայտարարելուց հետո, այդ արտադրողը որոշել է այդ ճանապարհով վաճառել իր ապրանքը»,- նշեց Մարգարյանը ր հավելեց, որ չի ցանկանում որևէ մեկին մեղադրել։
Նրա խոսքով` Պաշտպանության նախարարություն կպարզի հանգամանքները։
Լուսանկարն՝ Անահիտ Սիմոնյանի ֆեյսբուքի էջի
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Քոչարյանին նոր պաշտոն են առաջարկել
«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան հերթական անգամ առաջարկել է Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն ն...