Սպորտ
Մեծ Բրիտանիայի Սպորտի նախարարը Մխիթարյանի հարցը բարձրացնելու է ՈՒԵՖԱ-ում
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննադատել են «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Լեյբորիստական կուսակցության առաջնորդի տեղակալ Թոմ Ուոթսոնը իր ելույթում նշել է…
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննադատել են «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Լեյբորիստական կուսակցության առաջնորդի տեղակալ Թոմ Ուոթսոնը իր ելույթում նշել է. «Հենրիխ Մխիթարյանը և «Արսենալի» հայկական ազգանուններով երկրպագուները բաց կթողնեն ԵԼ-ի եզրափակիչը, քանի որ նրանք կապ ունեն Հայաստանի հետ: Դա գեղեցիկ խաղի կեղտոտ կողմն է: Եթե ես լինեի ԱԳՆ ղեկավար, ապա կդիմեի ՈՒԵՖԱ-ին՝ հայտարարելով, որ դա անթույլատրելի է», - ասել է Ուոթսոնը:
Հիշեցնենք՝ Մխիթարյանը բաց է թողնելու Եվրոպայի Լիգայի եզրափակչի «Չելսիի» հետ հանդիպումը, քանի որ այն անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։
Ըստ քաղաքական գործչի՝ տվյալ միջադեպը կարելի է սկանդալ անվանել, քանի որ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության համաձայն բոլոր ֆուտբոլիստներն ունեն հավասար իրավունքներ:
Ընդ որում, Մեծ Բրիտանիայի մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարար Ջերեմի Ռայթը հայտարարել է, որ հարցը բարձրացնելու է ՈՒԵՖԱ-ում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բաքվում Քոչարի` Մխիթարյանի համար. Օբամեյանգի ինսթագրամյան "Stories"-ը
Անգլիական "Արսենալի" խաղացող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը ինսթագրամյան իր էջի "սթորիս"-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցից...
«Արսենալ»-ը Բաքվում է. ՈՒԵՖԱ-ն զգուշացրել է «Արսենալ»-ին
Երեկ երեկոյան Լոնդոնի «Արսենալ»-ը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Եվրոպա լիգայի եզրափակչին։ Ակումբի մամուլի քարտուղ...
CNN-ը խայտառակություն է որակել Մխիթարյանի հետ կապված սկանդալը և «Արսենալ»-ին ու «Չելսի»-ին բոյկոտի առաջարկ արել
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն անգլիական «Արսենալ»-ին և «Չելսի»-ին առաջարկել է բոյկոտել Բաքվում Եվրոպայի լիգայի խաղ...
Հենրիխը գիտի ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանը, անդրադարձ...