Սպորտ
«Արսենալ»-ը Բաքվում է. ՈՒԵՖԱ-ն զգուշացրել է «Արսենալ»-ին
Երեկ երեկոյան Լոնդոնի «Արսենալ»-ը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Եվրոպա լիգայի եզրափակչին։ Ակումբի մամուլի քարտուղարութունը լուսանկարներ է հրապարակել: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի…
Երեկ երեկոյան Լոնդոնի «Արսենալ»-ը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Եվրոպա լիգայի եզրափակչին։ Ակումբի մամուլի քարտուղարութունը լուսանկարներ է հրապարակել:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Հիշեցնենք նաև, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում՝ մայիսի 29-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:
ՈՒԵՖԱ-ն էլ զգուշացրել է Լոնդոնի «Արսենալ»-ին՝ թիմի երկրպագուների պահվածքի շուրջ։ Կազմակերպությունն արգելել է ակումբի երկրպագուներին Բաքվում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչում որևէ բողոքի ակցիա անցկացնել, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները։
ՈՒԵՖԱ-ն անհանգստանում է, որ «Արսենալ»-ի երկրպագուները կարող են Բաքվում բողոքի ակցիա իրականացնել կազմակերպության դեմ, քանի որ թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Հիշեցնենք, որ Մխիթարյանի երկրպագուները մտադիր էին նրա լուսանկարով դիմակներ կրել հանդիպման 7-րդ և 77-րդ րոպեներին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բաքվում Քոչարի` Մխիթարյանի համար. Օբամեյանգի ինսթագրամյան "Stories"-ը
Անգլիական "Արսենալի" խաղացող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը ինսթագրամյան իր էջի "սթորիս"-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցից...
Հենրիխը գիտի ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանը, անդրադարձ...
Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տոնել Ղազախստանի մ...
«Արսենալից» «Միլա՞ն». Հ. Մխիթարյանը կարիերան կշարունակի ա՞յլ ֆուտբոլային ակումբում
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: The Sun-ի համաձայն՝ Հայաստանի հ...