Սպորտ
CNN-ը խայտառակություն է որակել Մխիթարյանի հետ կապված սկանդալը և «Արսենալ»-ին ու «Չելսի»-ին բոյկոտի առաջարկ արել
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն անգլիական «Արսենալ»-ին և «Չելսի»-ին առաջարկել է բոյկոտել Բաքվում Եվրոպայի լիգայի խաղերի անցկացումը: Ըստ հեռուստաալիքի` «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի…
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն անգլիական «Արսենալ»-ին և «Չելսի»-ին առաջարկել է բոյկոտել Բաքվում Եվրոպայի լիգայի խաղերի անցկացումը:
Ըստ հեռուստաալիքի` «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը խայտառակություն է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) համար:
CNN-ը քննադատել է ՈՒԵՖԱ-ի՝ ֆուտբոլային նման մեծ իրադարձությունն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացնելու որոշումը այն պատճառով, որ 69 870 հանդիսատես տեղավորող մարզադաշտում յուրաքանչյուր թիմի կողմից ընդամենը 6000 երկրպագուի ներկայություն է թույլատրվում և, բացի դա, նաև այն հանգամանքով, որ այդ երկրում որոշ ազգությունների ներկայացուցիչներ ապահով չեն զգում, և որ նրանց մուտքը սովորաբար մերժվում է:
CNN-ը նկատում է, որ միջազգային ճանաչում ունեցող գերաստղը կարևոր եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի միայն այն պատճառով, թե որ երկրում է ծնվել:
Հեռուստաընկերությունը ընդգծում է, որ եթե «Արսենալը» պարտություն կրի, միշտ բոլորին կանհանգստացնի հարցը` արդյո՞ք դա կպատահեր, եթե Մխիթարյանը խաղադաշտ դուրս գար:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բաքվում Քոչարի` Մխիթարյանի համար. Օբամեյանգի ինսթագրամյան "Stories"-ը
Անգլիական "Արսենալի" խաղացող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը ինսթագրամյան իր էջի "սթորիս"-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցից...
«Արսենալ»-ը Բաքվում է. ՈՒԵՖԱ-ն զգուշացրել է «Արսենալ»-ին
Երեկ երեկոյան Լոնդոնի «Արսենալ»-ը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Եվրոպա լիգայի եզրափակչին։ Ակումբի մամուլի քարտուղ...
Մեծ Բրիտանիայի Սպորտի նախարարը Մխիթարյանի հարցը բարձրացնելու է ՈՒԵՖԱ-ում
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննադատել են «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Լեյբորի...
«Սա անընդունելի է». քննարկում Մեծ Բրիտանիայի խորհրդարանում
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկել են Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի...