Քաղաքականություն
«Իրատես». Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Գագիկ Ծառուկյանին ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում է հաջողվել խուսափել իշխանական հիերարխիայի «լինչից», մանդատը վայր դնելու պարտադրանքից: Մե�…
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Գագիկ Ծառուկյանին ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում է հաջողվել խուսափել իշխանական հիերարխիայի «լինչից», մանդատը վայր դնելու պարտադրանքից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, օրվա իշխողը չի հանգստանալու, եւ ինչպես մնացած «ձեռնարկները», այս մեկը եւս փուլ առ փուլ իր լրումին է հասցնելու եւ մանդատազրկելու է Ծառուկյանին:
«Այս պահին էլ Ծառուկյանի տասնյակից ավելի օբյեկտներում ստուգումները, «որոնումները» շարունակվում են»,- տեղեկացրեց մեր աղբյուրը: Ի դեպ, Ծառուկյանի մանդատի խնդիրը «Իմ քայլի» վերնախավում քննարկվելու ժամանակ իշխանական էլիտայի որոշ ներկայացուցիչներ, մի շարք պատճառաբանություններով, իրենց կատեգորիկ անհամաձայնությունն են հայտնել մանդատը վայր դնելու առիթով։
Նրանք շատ վախեցած են եղել, որ դրա արդյունքում պառլամենտը կարող է ցրվել, որովհետեւ «Քոչարյանից չպրծած` Գագոյի քեյսը բացելն իմաստ չունի, մանավանդ որ նա կարող է կրիտիկական զանգված հանել փողոց` ի անհրաժեշտություն, եւ այս անգամ ջուր ուղարկել ոչ թե մեզ, այլ Քոչարյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...