Քաղաքականություն
Ավելի շուտ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը. Սիմոնյան
Ես կարծում եմ՝ ավելի շուտ հրաժարական պետք է տար սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, քան ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն…
Ես կարծում եմ՝ ավելի շուտ հրաժարական պետք է տար սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, քան ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հրայր Թովմասյանը քաղաքական միավոր է։ Նրա ընտրությունը ՍԴ նախագահի պաշտոնում մեծ հարցեր է առաջացնում տարբեր իրավաբանների մոտ, նա վստահություն չի ներշնչում հանրության մոտ, քանի որ եղել է ՀՀԿ անդամ, որին ՀՀ քաղաքացիները մերժվել են, հեղինակել է շատ վիճահարույց եւ քննադատված օրենքներ՝ Սահմանադրությունը եւ Ընտրական օրենսգիրքն է»։
Ալեն Սիմոնյանի համար ակնհայտ է, որ եթե Հրայր Թովմասյանն է ՍԴ նախագահ, ՍԴ–ն անկախ չէ. «Կարծում եմ՝ նա այնտեղ ներկայացնում է ոչ թե ՀՀ Սահմանադրությունը, այլ ՀՀԿ ժառանգությունն է հանդիսանում։ ես երբեք չեմ հասկացել քաղաքական գործիչներին, որոնք մնում են քաղաքական թիմի հեռանալուց հետո»:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...