Քաղաքականություն
Անցումային արդարադատությունը դրախտ չի բերի, բայց կօգնի դժոխքից դուրս գալ. Ռուբեն Կարանգա
ԱԺ-ում ընթանում են «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները, որի ժամանակ ելույթով հանդես եկավ ICT փորձագետ Ռուբեն Կարանգան: Նրա…
ԱԺ-ում ընթանում են «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները, որի ժամանակ ելույթով հանդես եկավ ICT փորձագետ Ռուբեն Կարանգան:
Նրա խոսքով` Հայաստանում արդարադատությունը ևս պետք է կապված լինի հեղափոխության պահանջների և ակնկալիքների հետ։
«Հիշենք նրանց ընտանիքների մասին, որոնք սպանվել, մարմնական վնասվածք են ստացել 2008 թ.-ին, խոշտանգումից կամ քաղաքական կալանավորումից տուժածներն են, սևազգեստ մայրեր են, ովքեր արդարության են ձգտել, թե ինչու են իրենց որդիները ոչ մարտական իրավիճակում սպանել, կամ այն թոշակառուները, որ ցրտի ու սովի պայմաններում են ապրում, այն դեպքում, երբ քաղաքական գործիքները հարստանում են, ուսանողների մասին, որոնք իրենց պայծառ ապագայի հույսն էին կորցրել»,-ասաց Կարանգան։
Ըստ փորձագետի՝ անցումային արդարադատությունը գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ճյուղերի նկատմամբ վստահության վերականգնումն է և դրա արտացոլումը։
«Անցումային արդարադատության նպատակը չէ մեզ դրախտ բերել, բայց այն կարող է մեզ օգնել դժոխքից դուրս գալ»,-ասաց նա։
Փորձագետն ասաց, որ վեթինգի բազմաթիվ օրինակներ կան, որոնք մի շարք երկրներում ավելի լավ արդյունք ունեն, որոշներում ոչ, բայց նկատեց, որ ՀՀ-ի համար գրավիչ է տարածաշրջանի օրինակները դիտարկել ԵԽ-ի շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...