Քաղաքականություն
Քրեական գործեր Կարբիի համայնքապետի դեմ. բնակիչները ահազանգում են`շարունակում է պաշտոնավարել
Արագածոտնի մարզի Կարբի համայնքի համայնքապետ Կարո Բաղդասարյանը շարունակում է մնալ աղմկահարույց պատմությունների կիզակետում։ Բնակիչները ArmDay .am-ի հետ զրույցում նշել են, որ գյուղում ցանկացած հարց…
Արագածոտնի մարզի Կարբի համայնքի համայնքապետ Կարո Բաղդասարյանը շարունակում է մնալ աղմկահարույց պատմությունների կիզակետում։
Բնակիչները ArmDay .am-ի հետ զրույցում նշել են, որ գյուղում ցանկացած հարց համայնքապետը ոնց ցանկանա, այդպես էլ կլուծի:
«Դպրոցն իրենց ձեռքում է, մանկապարտեզն ու գյուղապետարանը էլի իրենցն է։ Գյուղին պատկանող հողատարածքները վաճառվում են օտարազգիներին, դեպքեր են եղել, որ հողամասի տերը միայն դրա վաճառքից հետո է իմացել, որ իր հողը վաճառված է»,- լրատվականի հետ զրույցում ասել է բնակիչներից մեկը, ում խնդրանքով անունը չենք հրապարակում:
Բնակիչների խոսքով՝ համայնքապետի անվան շուրջ բազմաթիվ բողոքներ կան, անգամ՝ Քննչական կոմիտում հարուցված գործեր կան, գյուղացիներից հող է խլել, խոշոր չափի կաշառք է վերցրել և այլն, սակայն ոչ մի արդյունք ու դրական տեղաշարժ չկա համայնքապետի անօրինականությունները կանխելու հետ կապված:
Լրատվամիջոցի հետ զրույցում Քննչական կոմիտեից հաստատել են, որ քրեական գործեր կան հարուցված Կարո Բաղդասարյանի դեմ:
«Քննչական կոմիտեում Կարո Բաղդասարյանի դեմ 179 և 308-րդ հոդվածներով քրեական գործեր կան հարուցված»,-ասել Է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Գյուղապետից դժգոհող բնակիչները նշել են նաև, որ իրենց բողոքը տեղ չի հասնում, քանի որ, ըստ իրենց տեղեկութունների՝ գյուղապետը «լավ» թիկունք ունի նախկին իշխանություններից, և այդ է պատճառը, որ այսքան անօրինականություններից հետո շարունակում է պաշտոնավարել այնպես, ինչպես ցանկանում է: Բնակիչները մտահոգություն ունեն, որ քանի դեռ նրա լիազորությունները գոնե ժամանակավորապես չեն դադարեցվել, նա կարող է միջամտել գործի քննությանը՝ օգտագոծելով իր դիրքը:
ArmDay .am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ նաև համայնքապետից, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
Նշենք, որ Կարո Բաղդասարյանը Կարբի համայնքը ղեկավարում է 2012 թվականից:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...