Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հնդկաստանի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հնդկաստանի ժողովուրդը սեփական ընտրությամբ վերահաստատեց իր աջակցությունը Ձեր ծրագրերին և վստահությունը՝ Ձեր առաջնորդության սկզբունքներին: Մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ և նոր հանգրվաններ Հնդկաստանի աննախադեպ վերելքն առաջնորդելու ճանապարհին։
Մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ամուր բարեկամությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո կայուն զարգացում է ապրել: Ուրախությամբ պետք է նշեմ առևտրի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում մեր արդյունավետ համագործակցությունը: Վերջերս մեր երկրները նախաձեռնեցին նաև փոխգործակցություն ռազմատեխնիկական բնագավառում, ինչը նոր որակ է հաղորդում երկկողմ հարաբերություններին։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև փոխադարձ վստահության խորացումն ամուր հիմք կծառայի՝ բացահայտելու նոր փոխշահավետ հեռանկարներ և համագործակցության խոստումնալից ուղիներ։
Հայ-հնդկական օրակարգում առկա զարգացումները քննարկելու և ամրապնդելու նպատակով՝ սիրով հրավիրում եմ Ձեզ պետական այց կատարելու Հայաստանի Հանրապետություն՝ Ձեզ հարմար ժամկետում»։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...