Քաղաքականություն
Խաչատուրյան քույրերը հրաժարվել են սպանված հոր ունեցվածքից
Հարազատ հոր` Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը հրաժարվել են հոր ժառանգությունից։ Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը` հղում անելով կրտսեր քրոջ փաստաբան Յարոսլավ…
Հարազատ հոր` Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը հրաժարվել են հոր ժառանգությունից։ Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը` հղում անելով կրտսեր քրոջ փաստաբան Յարոսլավ Պակուլինին։
Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի բնակարանի շքամուտքում։ Երեք դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։
«Բոլոր քույրերը հրաժարվել են ընդունել ժառանգությունը։ Նրանք ո՛չ բնակարանի, ո՛չ որևէ նյութական բարիքների կամ ֆինանսական աղբյուրների հավակնություն չունեն», – ասել է Պակուլինը։
Փաստաբանի կարծիքով` հոր ժառանգությունից հրաժարվելը վկայում է, որ քույրերը սպանությունը կատարել են ոչ շահադիտական նկատառումներով։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...