Քաղաքականություն
Ինչպես է հարստացել Սերժ Սարգսյանի մտերիմի դուստրը` երիտասարդ դատավորը. armlur.am
ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, չնայած իր երիտասարդ տարիքին /նա 37 տարեկան է/, բավականին պատկառելի ունեցվածք է կուտակել: Armlur .am –ը հայտնում է, որ դատավորը ՀՀ բարձրաստիճան…
ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, չնայած իր երիտասարդ տարիքին /նա 37 տարեկան է/, բավականին պատկառելի ունեցվածք է կուտակել:
Armlur .am –ը հայտնում է, որ դատավորը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Իսկ ըստ 2017 թվականի տարեկան հայտարարագրի` Անի Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 27.6 մլն դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո: Սրան զուգահեռ նշենք, որ երիտասարդ դատավորի ամսական աշխատավարձը կազմում է 544 հազար դրամ: Անի Հարությունյանը 2017 թվականի ընթացքում նաեւ ստացել է ավելի քան 55.2 մլն դրամի եկամուտ, ըստ հայտարարագրի` վարձակալության դիմաց:
Լրատվականը նշում է՝ պարզվում է, որ կին դատավորը 2013 թվականին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 7 հատ բնակարան, 3 հատ հասարակական նշանակության շինություն, «Volkswagen touareg 4.2» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ բաժնետոմսեր` 27 մլն 900 հազար դրամ եւ 50 հազար դրամ: Բացի այս, Անի Հարությունյանը 2017-ին 31.9 մլն դրամով գնել է BMW X4, իսկ 2 մլն դրամով վաճառել է «Volkswagen touareg 4.2» մակնիշի ավտոմեքենան: Մի խոսքով, Անի Հարությունյանը բոլոր հիմքերն ունի կոչվելու հաջողակ կին գործարար,թեեւ մինչեւ դատավոր դառնալը որեւէ լուրջ պաշտոն չի զբաղեցրել. նա եղել է հիմնականում պետական տարբեր կառույցներում իրավախորհրդատու, այնուհետեւ՝ միջին դասի չինովնիկ:
Լրատվամիջոցին հյատնի է դարձել, որ Անի Հարությունյանը, սակայն, պատահական մարդու դուստր չէ. նա Սերժ Սարգսյանի մանկական ընկերոջ դուստրն է: Նրա հայրը ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: Իսկ նրա հորաքրոջ որդին օֆշորի գործով անցնող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...