Քաղաքականություն
Չինաստանը պատրաստ է շուկան բացել հայկական ապրանքների համար. Փաշինյան
ՉԺՀ ղեկավարությունը պատրաստ է չինական շուկան բացել հայկական ապրանքների համար։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Չինաստան կատարած…
ՉԺՀ ղեկավարությունը պատրաստ է չինական շուկան բացել հայկական ապրանքների համար։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Չինաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները։
«ՉԺՀ ղեկավարները հայտարարեցին, որ հետաքրքրված են հայկական ապրանքները` գինին, այլ ոգելից խմիչքները, սննդամթերքները չինական շուկայում հասանելի դարձնելու հարցում», – հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ այդ պատճառով պոտենցիալ արտահանողների համար շատ կարևոր է մշտական կապի մեջ լինել կառավարության հետ չինական շուկայում տիրող պայմանների մասին ցանկացած հնարավոր պարզաբանում ստանալու համար։
Նրա խոսքով`կարևորը, պետք է լավ ուսումնասիրել ՉԺՀ պետական ստանդարտները, որպեսզի հայկական արտադրությունը համապատասխանի դրանց։ Բայց դա տեխնիկական հարց է, իսկ սկզբունքային խոչընդոտներ շուկայում չկան։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...