Քաղաքականություն
ՍԴ-ում 16,5 մլն դրամ են ծախսել գործուղումների վրա. armdaily.am
Armdaily .am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Սահմանադրական դատարանում Գագիկ Հարությունյանի նախագահության տարիներին բավական շռայլ միջոցներ են ծախսվել գործուղումների վրա։ Լուրի իսկությունը…
Armdaily .am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Սահմանադրական դատարանում Գագիկ Հարությունյանի նախագահության տարիներին բավական շռայլ միջոցներ են ծախսվել գործուղումների վրա։ Լուրի իսկությունը ստուգելու նպատակով լրատվականը հարցում էր ուղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին՝ ճշտելու, թե 2017 թվականից մինչև օրս ՍԴ-ի նախագահը, անդամները, աշխատակազմի ղեկավարը քանի՞ գործուղման են գնացել և որքա՞ն գումար է ծախսվել տվյալ գործուղումների ընթացքում:
Ի պատասխան ՍԴ-ից լրատվականին տեղեկացրել են, որ ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում իրականացվել են թվով 18 գործուղումներ՝ պաշտոնական պատվիրակություններում 27 հոգու մասնակցությամբ և ծախսվել է մոտ 16,7 մլն. դրամ: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահներն ունեցել են, ընդհանուր առմամբ 9 գործուղում, ՍԴ դատավորները՝ 16 գործուղում, իսկ ՍԴ աշխատակազմի ղեկավարը՝ 2 գործուղում:
Բոլոր չվերթներն իրականացվել են էկոնոմ կարգով, բացառությամբ ՀՀ ՍԴ նախկին նախագահի կողմից բիզնես կարգով կատարած մի քանի չվերթների, ինչը պայմանավորված է եղել նրա՝ Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի անդամ լինելու հանգամանքով:
ՍԴ նախագահի և անդամների շռայլ գործուղումներին անդրադարձել էր նաև մամուլը՝ մասնավորապես նշելով, որ ՍԴ-ից 2015-2017 թվականներին ամենաշատ գործուղում մեկնած անձը եղել է նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, շրջանառվում էր նաև, որ նա մեկ տարվա ընթացքում գործուղումների վրա պետական բյուջեից 30 մլն դրամից ավելի է ծախսել։ Նշվում էր նաև, որ որոշ դեպքերում, ճշտվող լուրերի համաձայն նա արտերկիր է մեկնել իր ընտանիքի անդամներից մեկի ուղեկցությամբ՝ դարձյալ պետական միջոցների հաշվին։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...