Քաղաքականություն
«Քոչարյանը ո՞նց է». պատգամավորը՝ Բակո Սահակյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Բակո Սահակյանի եւ «Իմ քայլի» փակ հանդիպումն անցել է բավականին կառուցողական, բացառությամբ մի էպիզոդի․ երբ Փաշինյանի ֆանատ Քրիստինե Պողոսյանն Արցախի նախագահին բարեւելուց հետո…
«Հրապարակ» թերթը գրում է. «Բակո Սահակյանի եւ «Իմ քայլի» փակ հանդիպումն անցել է բավականին կառուցողական, բացառությամբ մի էպիզոդի․ երբ Փաշինյանի ֆանատ Քրիստինե Պողոսյանն Արցախի նախագահին բարեւելուց հետո հարցրել է՝ Քոչարյանը ո՞նց է, Բակո Սահակիչը, որի հանդարտությանը կարելի է նախանձել, կոշտ արձագանքել է՝ եթե այդքան մտահոգ եք Քոչարյանի որպիսությամբ, կարող եք դիմել նրա գրասենյակ, եւ պահանջել է փոխադարձ հարգանքի մթնոլորտ պահպանել։
Հարցեր են հնչել ինչպես Արցախի շուրջ զարգացումների, այնպես էլ Արցախի նախկին եւ ներկա պաշտոնյաների հայտարարությունների մասին։ Հետաքրքրվել են Վիտալի Բալասանյանի պահվածքով։ Բակո Սահակյանը նշել է, որ կարելի էր ավելի կոռեկտ լինել, բայց «մարդու խառնվածքից է, բոլորս իրար նման չենք»։ Ասել է, որ եթե ինչ-որ խնդիր է առաջանում, չպետք է միմյանց հետ Ֆեյսբուքով խոսեն, ինքը պատրաստ է ցանկացած ֆորմատով հանդիպել՝ տհաճ նստվածքներից խուսափելու համար։
Հարցրել են Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորության մասին, ասել է, որ դա ոչ միայն Քոչարյանի հետ ունեցած ընկերական հարաբերություններով էր պայմանավորված, այլեւ մթնոլորտը լիցքաթափելու, դատարանի մոտ հավաքված կողմ եւ դեմ քաղաքացիների միջեւ բախում թույլ չտալու ցանկությամբ։ Հետաքրքրվել են՝ Արցախից մարտի 1-ին Հայաստան զորք բերվե՞լ է, նա կտրուկ հերքել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...