Քաղաքականություն
Լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում ԱԱԾ աշխատակիցների և առևտրականների միջև
Արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ NEWS. am–ին ահազանգած առեւտրականները պնդում են, որ 5–րդ օրն է իրենց փակել են անցակետի անգարում եւ թույլ չեն տալիս դուրս գալ։…
Արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ NEWS. am–ին ահազանգած առեւտրականները պնդում են, որ 5–րդ օրն է իրենց փակել են անցակետի անգարում եւ թույլ չեն տալիս դուրս գալ։
Լրատվամիջոցի հետ զրույցում Քրիստինա Մանուկյանը, որը զբաղվում է Թուրքիայից ապրանքների ներկրմամբ պատմեց, որ մայիսի 18–ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերություններ, որոնք սպասարկում են առեւտրականներին, հասնելով Բագրատաշենի մաքսակետ խնդրի առաջ են կանգնել։
«Թուրքիայից բեռը բերել ենք երեք տարբեր տուռերով, չգիտես ինչպես ստացվեց բեռները խառնվեցին իրար, սակայն մաքսազերծումները ճիշտ անուններով են կատարվել, փաստաթղթերը կան, հիմա չենք կարողանում ապացուցել, թե բեռներից որն ումն է»,–պատմեց Մանուկյանը՝ նշելով, որ մաքսակետում հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն։
«Արդեն 5–րդ օրն է ԱԱԾ–ի Սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված հսկում են մեզ, մենք էլ անգարում մնացել ենք մեր բեռի կողքը թույլ չենք տալիս տանեն»,–պատմեց մեր զրուցակիցը։
Նա միաժամանակ նշեց, որ բանը հասել է նրան, որ առեւտրական կանանցից մեկը սպառնացել է հենց անգարում ինքնասպան լինել։
ԱԱԾ արձագանքը ներկայացվելու է առաջիկայում։
Ի դեպ, Սամսոն Գրիգորյան անունով ֆեյսբուքյան օգտատերը լուսանկար է հրապարակել Բագրատաշենի մաքսատանը տիրող իրավիճակի վերաբերյալ:
"Գիշերը խաղաղ չէր Բագրատաշենի մաքսակետում՝ թուրքիայից հագուստ ներկրողների և ԱԱԾ մասնակցությամբ։ Առավոտյան սպասենք մեղադրանքների և պարզաբանումների",- գրել էր օգտատերը։
Նա հրապարակել էր նաև լուսանկար:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...