Քաղաքականություն
Հայտնի են Իտալիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարից վիրավորված հայերի անունները
Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումյանը (ծնված 10․06.1982 թ.) և Նինա Մեհրաբյանը (ծնված…
Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումյանը (ծնված 10․06.1982 թ.) և Նինա Մեհրաբյանը (ծնված 24.04.1987 թ.)։ Այդ մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:
Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս է գրվել։ Մարգարիտա Գյուլումյանը բժշկական զննման փուլում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալական Սիենա քաղաքի մոտակայքում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 19-ը տուժել են: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 22-ի առավոտյան՝ Երևանի ժամանակով 11։00-ին, վթարի պատճառը դեռ հայտնի չէ, վարկած կա, որ վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը։
Ավտոբուսում եղել է շուրջ 60 զբոսաշրջիկ Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից: Իտալացի փրկարարները տարհանել են ուղևորներին, որոնց մի մասն արգելափակված է մնացել ավտոբուսում: Մյուս զբոսաշրջիկները կարողացել են ինքնուրույն դուրս գալ։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...