Քաղաքականություն
Հայկ Ալումյանը ճիշտ բան կարա անի՝ գնա անունը փոխի. պատգամավոր
Gohar Vardanyan
1 րոպե
413 դիտում
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշեց, որ ինքը որպես պատգամավոր փակել է դատարանի մուտքը՝ այդպիսով աջակցություն հայտնելով իր ընտրողներին. «Ես իմացա, որ վարչապետը նման կոչ է արել ու մեկնեցի դատարանների մոտ։ Ես եղել եմ դատարանի առաջ մեր քաղաքական թիմի կարծիքը կիսող քաղաքացիների հետ»։
Լրագրողները նկատեցին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը, մասնավորապես, փաստաբան Հայկ Ալումյանը, պատգամավորի հայտարարությունը՝ դատարանները փակելու մասին, համարել է միջամտություն արդարադատության իրականացմանը։
«Նույն Հայկ Ալումյանը ամենախիստ ձևով քննադատում էր նախկին իշխանություններին, էնպես, որ դաժե ես չեմ ըտենց քննադատել։ Հայկ Ալումյանի մասին ինչի՞ եք խոսում։ Ալումյանին ընդհանրապես մեկնաբանելու չունեմ։ Հայկ Ալումյանը հրազենով իմ վրա հարձակված մարդու (նկատի ունի Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանին-հեղ.) շահերն ա պաշտպանում դատարանում։ Ինչպ՞ես է հնարավոր մի փաստաբանը պաշտպանի մարդկանց, ովքեր մեկը մյուսի դեմ ցուցմունք է տալիս։ Շահերի բախում չեք տեսնո՞ւմ։ Ինքը մի ճիշտ բան կարա անի՝ գնա անունը փոխի»,- ասաց նաՙ հիշեցնելով, որ Ալումյանը բոլորովին վերջերս իրականացրել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանությունը:
Հարցին, թե ինչո՞ւ փոխի անունը, Սարգսյանը պատասխանեց. «Որովհետև նման անուն կրելը պատիվ չի բերում Հայկ անունը կրող մյուս քաղաքացիներին»։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
402
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
Gohar Vardanyan
1 րոպե
12,149
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
307
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,017
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
157
Թույլատրվել է Սամվել Կարապետյանին սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ. ՔԿ
1 րոպե
288
Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
267