Քաղաքականություն
Որն է այս քաոսի պատճառը.«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդություն ներկայացնելուց հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանը մեկնել է Մոսկվա, կիրակի օրը վերադարձել է Հայաստան եւ…
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդություն ներկայացնելուց հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանը մեկնել է Մոսկվա, կիրակի օրը վերադարձել է Հայաստան եւ Փաշինյանի հետ հանդիպել։
Արցախի նախագահների երաշխավորությունը խորը մտահոգություններ է առաջացրել Փաշինյանի մոտ, մանավանդ որ դա հաջորդել էր Փաշինյանի՝ Արցախում հեղափոխություն անելու սպառնալիքին։ Մեր աղբյուրներն ասացին, որ Փաշինյանի համար անակնկալ է եղել, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ոչ միայն դատախազությանը հասցեագրված դիմումը վերահասցեագրել են դատարանին, այլեւ եկել-հասել են դատարան։ «Փաշինյանը ստատուսներով է խոսում Արցախի իշխանությունների հետ, դրա համար էլ առաջացավ այս քաոսը»,- տեղեկացրեց արցախյան աղբյուրը։
Հանդիպմանը նա բացատրություններ է պահանջել Բակո Սահակյանից, որը վստահեցրել է՝ իրենց քայլը քաղաքական չէ, զուտ մարդկային, ընկերական հարաբերությունների վրա է հիմնված։ Երեկ երեկոյան էլ Արցախի նախագահը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության հետ ու վստահեցրել, որ Արցախում հակահեղափոխություն չի ծրագրվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...