Քաղաքականություն
Վեթինգ է, թե ինչ, կարծում եմ դատավորի համար ստորացուցիչ գործընթաց է. դատավոր Արշակ Վարդանյան
Իմ կողմից հրաժարական ներկայացնելը հանրության մոտ կարող է դիտարկվել որպես թուլության նշան։ Այս մասին NEWS. am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը՝…
Իմ կողմից հրաժարական ներկայացնելը հանրության մոտ կարող է դիտարկվել որպես թուլության նշան։ Այս մասին NEWS. am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին։
«Մի բան հաստատ է, որպես դատավոր որևէ ստորացուցիչ գործընթացի մասնակցելուց կտրականապես հրաժարվելու եմ, նույնիսկ պաշտոնից զրկվելու պարագայում»,–ասաց նա։
Դիտարկմանը, թե ի՞նչ նկատի ունի ստորացուցիչ գործընթաց ասելով, Վարդանյանն ասաց.
«Վեթինգ է, թե ինչ, կարծում եմ դատավորի համար ստորացուցիչ գործընթաց է, սա բացառապես իմ տեսակետն է, չեմ ցանկանում այդ առնչությամբ այլ կարծիք ունեցող կոլեգաներիս վիրավորել, բայց լավ, ովքե՞ր են այդ հարցերը մեզ տալու, ու արդյոք այդ հարցերը լսելն ու դրանց պատասխանելը նորմալ երևույթ է, համոզված եմ, որ ոչ»,–ասաց նա։
Վարդանյանը նշեց, որ վաղուց այլ աշխատանքի անցնելու մտադրություն է ունեցել, սակայն դրանք կապված չեն ոչ վերջին իրադարձությունների և ոչ էլ 2018թ. ապրիլին տեղի ունեցած փոփոխությունների հետ։
Նշենք, որ Արշակ Վարդանյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի հրամանագրով։ Մինչ այդ նա աշխատել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...