Քաղաքականություն
Քաղաքացիներն ապակին չեն կոտրել. Լիլիթ Մակունցի արձագանքը` Ռուբեն Մելիքյանի գրառմանը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Արցախի նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառմանը, թե «Դատարաններից մեկում վարչապետի հրահանգով հավաքված…
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Արցախի նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառմանը, թե «Դատարաններից մեկում վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների»:
«Նազարբեկյան 40 հասցեում գտնվող դատարանի ապակիներից մեկի կոտրման վերաբերյալ» վերտառությամբ գրառման մեջ Մակունցը գրել է.
«Այս պահին այստեղ եմ, ապակին կոտրված է ներսից: Ականատեսների պատմելով առավոտյան մոտավորապես 7:30-ի սահմաններում (ոստիկանները դեռ ներկա չեն եղել) մի տղամարդ (ասում են՝ դատավոր, ինքս չեմ կարող պնդել), փորձել է մուտք գործել դատարան պատուհանից: Մուտք գործելուց հետո, ներսից հավանաբար ամուր փակելուց ապակին կոտրվել է: Կից այն ապակին է, որի մասին խոսվում է: Այն նկարները, որոնք առանձին աղբյուրներում հրապարակվում են, չեն համապատասխանում իրականությանը, եթե դրանք վերաբերում են այս դատարանին:
Թարմացում՝
Կարգադրիչ Սահակյանը հայտնեց, որ քաղաքացիները չեն կոտրել ապակին»:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...