Քաղաքականություն
Որ դատավորները պետք է հրաժարական տան կամ աշխատանքից ազատվեն` ըստ Փաշինյանի
Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ գործընթացն, ըստ նրա, պետք է արտահայտվի հետևյալ կերպ. «Հայաստանում գործող բոլո�…
Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այդ գործընթացն, ըստ նրա, պետք է արտահայտվի հետևյալ կերպ.
«Հայաստանում գործող բոլոր դատավորներն, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվույթուն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», - հայտարարեց վարչապետը։
Նա նշեց, որ ՄԻԵԴ որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։
Փաշինյանի խոսքով՝ բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող անաչառ կամ օբյեկտիվ դատավորներ լինել, պետք է հրաժարական տան.
«Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է ՀՀ համար և մենք պետք է 1-2 ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամսվա այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքները»։
Վարչապետն ասաց, որ Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար։
«Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների», - ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...