Քաղաքականություն
«Լուսավոր Հայաստանը» առաջարկում է արտահերթ նիստ հրավիրել` Փաշինյանի հայտարարության վերաբերյալ
Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում կայացրեց հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։ Կուսակցության տարածած…
Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում կայացրեց հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։
Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում միանալ նախաձեռնությանը և գալ խորհրդարան՝ այն ստորագրելու»։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...