Քաղաքականություն
Լիլիթ Մակունցը կարծում է, որ սահմանադրական կարգ չի խախտվել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանրության մեջ օրեցօր խորանում է դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությունը: Այն հարցին, թե արդյոք առավոտյան…
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանրության մեջ օրեցօր խորանում է դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությունը:
Այն հարցին, թե արդյոք առավոտյան խախտվել է սահմանադրական կարգը, նա պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ սահմանադրական կարգը չի խախտվել: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում մի քանի ժամ առաջ, բխում էր այն հեղափոխական փոփոխությունների տրամաբանությունից, որը տեղի է ունեցել արդեն իսկ մեկ տարի առաջ»:
Լիլիթ Մակունցը նշեց, որ միջազգային կառույցներն այս պահին չեն շտապում գնահատականներ հնչեցնել ժողովրդի կողմից արդարադատության պահանջի մասին:
«Միջազգային հանրությունն ըմբռնումով է մոտենում հանրության անհագ պահանջին` ունենալու ՀՀ-ում անկախ դատական իշխանություն և վերափոխված դատական համակարգ»,- ասաց Մակունցը:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...