Քաղաքականություն
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 248.2 մլն ԱՄՆ դոլար
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (ՎՄ) տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով: Հայաստանի իշխանությունները նշել են, որ վարկային միջոցները…
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (ՎՄ) տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով: Հայաստանի իշխանությունները նշել են, որ վարկային միջոցները դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն պատրաստվում օգտագործել նոր միջոցները, քանի դեռ շոկերը չեն առաջացրել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ:
ՎՄ-ն նպատակաուղղվելու է ՀՀ տնտեսական հիմնարարների և քաղաքականության ամրապնդմանը, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ արդյունավետ կառավարմանը և գործարար միջավայրի բարելավմանը:
Իշխանությունները շարունակում են ընթանալ կայուն հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու ճանապարհով՝ առաջնորդվելով ֆիսկալ կանոնով՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանումն ապահովող պայմաններ:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն հավանություն է տվել Հայաստանին 36 ամիս ժամկետով 180 մլն ՓՀԻ (Փոխառության հատուկ իրավունք) չափով վարկի տրամադրմանը (շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլար կամ ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի մոտ 139.75 տոկոս):
Խորհուրդը հաստատում է, որ 25.714 միլիոն ՓՀԻ-ն (համարժեք է մոտ 35.5 միլիոն ԱՄՆ դոլարին) անմիջապես է տրամադրվում Հայաստանին, իսկ մնացած գումարը կտրամադրվի վեց կիսամյակային գնահատականների հիման վրա:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...