Քաղաքականություն
Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ «Երևան կենտրոն» ՔԿՀ-ից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից՝ «Երևան կենտրոն» ՔԿՀ-ից, և արդեն ազատության մեջ է։ Նա մեկուսարանի տարածքից դուրս եկավ ծառայողական…
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից՝ «Երևան կենտրոն» ՔԿՀ-ից, և արդեն ազատության մեջ է։ Նա մեկուսարանի տարածքից դուրս եկավ ծառայողական մուտքով։
Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։
Հիշեցնենք` մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...